«Ազատություն». 4 ամիս առաջ Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունն այսօր ադրբեջանական դատարանում կարճ տևեց։ Գյանջայի քրեական դատարանում դատավորները ճշտեցին նրա ինքնությունը, որոշ փաստաթղթեր, հայտարարվեց՝ ըստ ադրբեջանական իրավապահների՝ դիվերսիոն հարձակման հինգ տուժողների տվյալները, ապա նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 11-ը։
25-օրյա վարժական հավաքներին մասնակցող 40-ամյա երևանցի տղամարդուն Բաքուն ներկայացնում է որպես դիվերսանտ է։ Պնդում են, որ Ոսկանյանը փորձել է նաև հատել պետական սահմանը, իսկ իրենց, հրազեն կիրառելով, հաջողվել է կասեցնել այն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: