Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նրան իշխանությունը նախապես պատերազմի մեղավոր է նշանակել. քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ Միքայել Արզումանյանին». Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 04,2023 16:48

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին:

Գեներալ Արզումանյանն արդեն 1.4 տարի է կալանքի մեջ է, որովհետև «մեղավոր» է 44-օրյա պատերազմի վերջին 11 օրը ՊԲ-ի հրամանատարությունը ստանձնելու համար:

Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` համապատասխան ցուցմունքներ չտալու համար:

Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար:

Պատերազմի օրերին շատերն են տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սխալվել, բացթողումներ ունեցել, ինչից տեսականորեն, միգուցե, չէր կարող խուսափել նաև Արզումանյանը, սակայն իշխանության քաղաքական թիրախավորումը և ընտրովի արդարադատությունը ցույց են տալիս, որ գեներալն առաջին հերթին նստած է, որովհետև նրան իշխանությունը նախապես պատերազմի մեղավոր է նշանակել:

Դատա-իրավական համակարգը, տարատեսակ քննիչ հանձնաժողովներն ու քաղաքական իշխանությունը հարցի տեխնիկական, քաղաքական, և քարոզչական փաթեթավորումն են ապահովում, որի նպատակը պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելն է:

Սրանց խնդիրը պատերազմի հանգամանքներ բացահայտելը չէ, սրանք ամեն ինչ անում են ժողովրդի դեմ իրականացրած թշնամական գործողությունները պարտակելու և պատասխանատվությունից փախչելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031