Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն պետք է առաջին շահագրգիռ կողմը լինի, որ նրանք, ովքեր մինչեւ Մարիա Կարապետյանի դպրոցն ավարտելը՝ 5 անգամ Ղարաբաղը տվել էին, դատվեն»

Դեկտեմբեր 04,2023 16:43

«Տիկին Կարապետյանն ասում է՝ մինչեւ դպրոցն ավարտեցի, նախկինները 5 անգամ Ղարաբաղը տվել էին։ Բայց ադրբեջանցիք էնքան տխմար են, որ չեն գնացել վերցրել։ «Քաղաքացիական պայմանագիրն» ինքը պետք է առաջին շահագրգիռ կողմը լիներ, որ նրանք, ովքեր մինչեւ Մարիա Կարապետյանի դպրոցն ավարտելը՝ 5 անգամ Ղարաբաղը տվել էին, նստեին ու դատվեին օրենքով»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայաքվեն» Ազգային ժողով է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանն հարցրեց՝ ՔՊ-ն քննարկե՞լ է այս նախագիծը, դա պետք է որ ձեռնտու լինի այսօրվա իշխանություններին։

«Քաղաքական այս ալգորիթմի շրջանակներում ակնհայտ է, որ ՔՊ-ն պետք է ամենամեծ ջատագովը լինի, որ ասի՝ մենք չենք ճանաչել, դուք եք ճանաչել։ Ես կոչ եմ անում ՔՊ մեր գործընկերներին այս օրենքն ընդունել, կողմ քվեարկել նախագծին, կոչ եմ անում ուղղակի փոխել ձեր դիրքորոշումը, որպեսզի երբ երեխեքը դպրոցում սովորում են, իրենց հայրենիքը ուրիշին չտրվի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

«Հայաքվե»–ի նախաձեռնող խմբի լիազոր անձ, իրավաբան Արամ Պետրոսյանն էլ ասաց, որ դիմել է ՔՊ-ական 40 պատգամավորի, արձագանք ստացել է 3-ից։

Արամ Պետրոսյան

«Ինչ վերաբերում է, որ՝ Արցախը նախկիններն են տվել, մենք չենք տվել, այդ դեպքում կբացատրե՞ք, ի՞նչ էի անում ես Արցախում 2020 թվականին՝ տեռորիզմով էի զբաղվում, ռազմական հանցագործություն էի իրականացնում։ Եթե տվել էին, բա ես ո՞ւր էի գնացել։ Իսկ հիմա ես կարո՞ղ եմ էլի գնալ պաշտպանել Արցախը, կարո՞ղ եմ գնալ Հադրութ, Շուշի։ Կարծում եմ, որ պետք է այս իրավիճակը գոնե այս պահին կասեցվի, հնարավորություն ընձեռվի, որ գոնե հետագայում մեր մյուս սերունդները բանակը վերազինելուց հետո այս հարցի նկատմամբ մեր իրավունքը հետ բերեն»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031