Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե այդքան հաստատակամ գրված էր, որ բոլոր իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ խեղկատակություն էր անում»․ Աննա Գրիգորյան

Դեկտեմբեր 04,2023 16:28

«Տիկին Կարապետյանը մեզ բոլորիս համոզում էր, որ 30 տարի շարունակ բոլոր իշխանությունները գնացել են ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում, շատ պարզունակ հարց է առաջանում՝ բա էդ դեպքում ինչո՞ւ Արցախն Ադրբեջանի կազմում չէր եւ դե ֆակտո անկախ էր»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը (լուսանկարում)։

«Կամ, եթե դուք այդպես վստահորեն պնդում եք, որ գիտեիք՝ Արցախն Ադրբեջանի կազմում է, դուք անձնապես Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն ունեցե՞լ եք, թե ինչո՞ւ է ինքը 2019 թվականին հայտարարել, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Նիկոլ Փաշինյանն այդքան միամիտ գործի՞չ էր, որեւէ բանի չեր տիրապետում, թե՞ կարդալու ձեւը չգիտեր, այդքան ունակություն չուներ։ Եթե այդքան հաստատակամ գրված էր, որ բոլոր իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանն այդ ի՞նչ խեղկատակություն էր անում։ Իսկ փաստը հետեւյալն է՝ բոլոր իշխանությունները բանակցել են, եղել են տարբեր բանակցային փաթեթներ, տիկին Կարապետյան, ո՞րն է ձեր բանակցային փաթեթը։ Մինչեւ 2020 թվականը ժամանակ ունեցել եք բանակցելու, ո՞րն է եղել այդ փաստաթուղթը, չկա, տապալել եք բանակցային պրոցեսը։ 2019 թվականին ձեզ առաջարկվել է բանակցային նոր փաթեթ, եւ այդ փաթեթը բանակցելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ, կանգնել Արցախի Վերածննդի հրապարակում եւ հայտարարել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ»,- ասաց նա։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում ասել է, որ 2020 թվականի տավուշյան դեպքերից հետո բանակցությունների միջոցով Արցախի հիմնախնդրի լուծումն ավարտված էր։ «Այսինքն՝ մինչեւ տավուշյան դեպքերը բանակցային պրոցես գոյություն ունեցել է, տավուշյան դեպքերից հետո պրոցեսը փակված է եղել։ Այդ դուք եք փակել հիմնախնդրի կարգավորումը բանակցությունների միջոցով։ Եվ պատերազմը եղել է ձեր արկածախնդրության հետեւանքով»,- հավելեց Աննա Գրիգորյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031