Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս պահին Արցախի ամբողջ տարածը բռնազավթված է, բնակչությունն էլ բռնագաղթել է, բայց շատ կարեւոր է, որ մենք չհրաժարվենք Արցախի համար իրավական պայքարից»

Դեկտեմբեր 04,2023 16:17

«Գուցե այս նախաձեռնության անհրաժեշտությունը չլիներ, եթե հաշվի չառնեինք, թե ովքեր են իշխանության: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Արցախի սուվերենությունը, եւ տարբեր փաստաթղթերում, այդ թվում՝ Սահմանադրությամբ, դա ֆիքսված է»,-լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի Նարե Սիմոնյանը, որը նույնպես մասնակցում էր «ՀայաՔվեի» անդամների ու աջակիցների՝ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույցին: Նրանք պահանջում են, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տա «Հայաքվեի» ներկայացրած օրենքի նախագծին, որի դեպքում այն կներառվի դեկտեմբերի 5-ի ԱԺ նիստերի օրակարգում:

«Այս պահին նման նախաձեռնության անհրաժեշտություն է առաջացել, քանի որ ունենք իշխանության գլխին կանգնած մարդիկ, որոնք փորձում են անտեսել մեր Սահմանադրությունը, 30 տարվա մեր մաքառումները, ամեն ինչ անում են՝ հայ ժողովրդին Արցախից վերջնականապես զրկելու համար: Այո, այս պահին Արցախի ամբողջ տարածը բռնազավթված է, բնակչությունն էլ բռնագաղթել է, բայց շատ կարեւոր է, որ մենք չհրաժարվենք Արցախի համար իրավական պայքարից: Սա կոնկրետ իրավական պայքարի՝ Սահմանադրությամբ սահմանված գործիք է, որով ժողովուրդը կարող է նախաձեռնությամբ հանդես գալ:

ՀՀ 58000 քաղաքացի ստորագրել է այս նախագիծը, իշխանությունը նվազագույն բարոյականություն ունենալու դեպքում կքննարկեր եւ կընդուներ այն: Մինչդեռ մենք գիտենք, որ գործ ունենք ոչ թե ազգային շահը առաջ տանող իշխանության, այլ օկուպացիոն վարչակարգի հետ…Եթե անգամ շանսերը զրոյական են, կրկին պետք է պայքարենք, իրենք պետք է տեսնեն, որ ժողովուրդը համաձայն չէ Արցախը հանձնելու հետ, գոնե իրավական դաշտում պայքարը շարունակվելու է»,-ասաց նա:

Ընդգծեց, որ մի քանի տասնյակ գործեր կան հարուցված սեպտեմբերի 19-20-ի անհնազանդության դեպքերով, տասնյակ մարդիկ կալանավորված են, այդ թվում՝ բազմաթիվ ուսանողներ. «Այս մարդիկ կալանավորել են ուսանողներին, ուզում են վախի մթնոլորտ ստեղծել, պատժել եւ ցույց տալ, ուսանողներին թույլ չեն տալու ռեժիմի դեմ պայքարել…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031