Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաքվեի» վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը հետաձգվեց երկու մասով

Դեկտեմբեր 04,2023 15:50

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել «Հայաստան» խմբակցության ԱԺ հայտարարության նախագիծը՝ «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել՝ լրամշակելու նպատակով, այսինքն՝ քվեարկության չդնել։

Standing Committee on State and Legal Affairs of the National Assembly holds a session at the RA NA

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հեղինակի նախաձեռնությամբ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչեւ երկու ամիս ժամկետով։

Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ ամենամեծ դժբախտությունն այսօր այն է, որ այսօրվա ընդդիմությունն ավելի պետականամետ է, քան իշխանությունը։ «Դուք կարող է շատ լավ ընդդիմություն լինեիք, բայց շատ անպիտան իշխանություն եք, հավատացեք։ Եվ սա է մեր այսօրվա դժբախտությունների այսօրվա պատճառը։ Իշխանության ներկայացուցչի շուրթերով լսել արտահայտություն, որ բանակը խեղճ է եղել պատերազմից առաջ, սա մեր զինված ուժերի սարսափելի թերարժեւորում է։ Բանակը խեղճացրեք եք դուք ձեր իշխանության առաջին օրվանից, երբ Արցախի պաշտպանական շրջաններից մեծ մասի հրամանատարական կազմը փոխում էիք, որ ձեր քաղաքական հլու հնազանդ կամակատարները լինեին։ Բանակը խեղճացրել եք դուք, երբ փորձառու գեներալներին ուղղակի ազատում էիք պաշտոնից եւ քրեական գործեր էիք հարուցում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031