Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Արցախի ղեկավարությունը, մեր գերիները Ադրբեջանի բանտերում մնալու են այնքան ժամանակ, մինչեւ մենք կարողանանք սրանց վռնդել»

Դեկտեմբեր 04,2023 15:39

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը«Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի տարածքում ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու՝ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կոչերին, ասաց, որ այլեւս դժվար է դրանց անդրադառնալը:

Թաթուլ Պետրոսյան

«Սրանք, ինչպես միշտ ասել եմ, ամեն օր մի նոր ստորություն են լցնում եթեր ու ամեն օր մենք ստիպված ենք լինում արձագանքել սրանց հերթական դավաճանական քայլերին:

Հիմա արդեն հասան նրան, որ Արցախը հանձնեցին թուրքին, ցեղասպանություն կատարվեց մեր հայրենակիցների նկատմամբ, արդեն գրեթե ավարտել են իրենց հնարած անկլավային գյուղերը հանձնելու գաղափարը եւ արդեն դեմարկացիա-դելիմիտացիա է ընթանում անկլավների տարածքում: Մինչդեռ հայ գերիները, որոնք պետք է երկու ամիս սպասեին, արդեն երկու տարուց ավելի, հիմա էլ Արցախի նախագահները, ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի բանտերում են: Նրանց խոշտանգելու մասին լուրերը, որ գալիս են, ես հիմնավոր եմ համարում: Այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում նրանց այնպիսի խոշտանգումների կենթարկեն, որ ֆիզիկական առումով, արտաքնապես չի էլ նկատվի: Ու այս ստորաքարշները հիմա որեւէ բառ բարձրացնո՞ւմ են, գերիների մասին միջազգային արենայում որեւէ քայլ կատարո՞ւմ են: Սա իշխանության կողմից պետության, ազգի դեմ լուրջ ոտնձգություն է:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, միեւնույն է, բաց չեն թողնելու: Հավատացեք, որ դա ռազմաքաղաքական ղեկավարությանը կալանավորելու համար Փաշինյան-Ալիեւ համաձայնեցված գործողություն էր: Նույն Ռուբեն Վարդանյանին: Հիշեք, որ Ալիեւը պնդեց Ռուբեն Վարդանյանին հանել, Նիկոլ Փաշինյանն էլ պնդեց ու Արայիկ Հարությունյանը հանեց: Արցախի ղեկավարությունը, մեր գերիները այնտեղ մնալու են այնքան ժամանակ, մինչեւ մենք կարողանանք սրանց վռնդել: Միայն վռնդելուց հետո մենք կկարողանանք մեր մեջքը ուղղել ու մեր գերիներին հետ բերելու ուղղությամբ քայլ անել»,- ասաց նա:

Թաթուլ Պետրոսյանն անդրադարձավ նաեւ կորսված հայրենիք ունենալու պարագայում ամանորին շքեղ նախապատրաստվելու՝ կառավարության գործողություններին: «Եթե պատերազմի, Արցախի շրջափակման ժամանակ սրանք գինու եւ գարեջրի փառատոներ էին անում, մենք Արցախում եւ սահմաններում զոհեր էինք ունենում, իսկ սրանք խնջույքներ էին իրականացնում, իհարկե, հիմա հանգիստ կպատրաստվեն ամանորին: Հիշենք, թե անցած տարի ամանորի ժամանակ ինչ խայտառակ իրավիճակում հայտնվեցին Երեւանի ճարտարապետական արժեք հանդիսացող շենքերը: Հիմա նույնն են անում: Լուրջ գումարներ են ծախսում խնջույքների եւ տոնակատարությունների համար: Հիշո՞ւմ եք այն ռեփերին, որին 6 միլիոն վճարեցին, որ չգա: Ի՞նչ եղան այդ փողերը: Հիմա էլ միլիոնավոր դրամներ կծախսեն ամանորի համար: Ու ժողովրդի աչքին փորձում են թոզ փչել, թե դա անում են երեխաների համար: Իրականում տոնածառը դնում են իրենց համար: Գնումների խայտառակ վիճակը Հայաստանում: Երեխաների քողի տակ իրենց թալանն են սրանք իրականացնում: Սրանք հայրենիք, հող, ջուր, սրբություններ չունեն: Սրանց համար կարեւորը իրենց գրպանը լցնելն է եւ աթոռը մեկ օր ավելի պահելը: Այլ խնդիր իրենց առջեւ չեն դրել»,-եզրափակեց Թաթուլ Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031