Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն տրամադրված եկել է, որպեսզի մերժի նախագիծը. «ՀայաՔվեի» անդամ

Դեկտեմբեր 04,2023 15:10

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու աջակիցները Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույց էին անում: Նրանք պահանջում էին, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տա «Հայաքվեի» ներկայացրած օրենքի նախագծին, որի դեպքում այն կներառվի դեկտեմբերի 5-ի ԱԺ նիստերի օրակարգում:

Ցույցի մասնակից «ՀայաՔվե» անդամ, Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ Ցոլակ Ակոպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ՝ ՔՊ-ն տրամադրված եկել է, որպեսզի մերժի իրենց նախագիծը: Չնայած ճնշումներին, Ակոպյանն ասաց, որ շատ քաղաքացիներ չեն կարող ընկրկել եւ հրաժարվել իրենց պայքարից:

«Մասնավորապես ինձ միանշանակ հնարավոր չի ճնշել: Գիտեք, որ որեւիցե հանցանք չեմ կատարել, որեւէ կարգ չեմ խախտել, եթե խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքի այն հոդվածին, որով ինձ մեղադրում էին… Անկեղծ մի բան էլ ասեմ՝ իմ ձերբակալությունը ծիծաղելի է թվում այն ամենի համեմատությամբ, երբ տեսնում ես, թե հազարավոր մարդիկ ինչպես են այս պահին գոյատեւում: Այս պարագայում դու հասկանում ես, որ քեզ հետ ընդամենը ոչինչ է կատարվում: Այնպես որ վստահ եմ՝ ոչ միայն ինձ չեն կարող ճնշել, այլեւ մեր հազարավոր ընկերներին»,-ընդգծեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031