Տեղեկացնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի Աղավնավանք տեղամասում դեկտեմբերի 3-ին բռնկված հրդեհն այս պահի դրությամբ համեմատաբար թուլացել է, սակայն, դեռ մարված չէ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Դիլիջան համայնքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ազգային պարկի աշխատակիցներ, հարակից համայնքների ներկայացուցիչներ:
❗️Հարգելի քաղաքացիներ,
հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Կարդացեք նաև
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
✅ կրակ վառել,
✅ վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,
✅ յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,
✅ ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
✅ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
✅ Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն