Ադրբեջանցի և իսպանացի ճարտարապետները համատեղ նախագիծ են իրականացնելու օկուպացված տարածքներում:
🔺Այս մասին ասվում է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի և F-Holding-ի միջև փոխըմբռնման հուշագրում։
🔺Պետություն-մասնավոր հատված համագործակցության վրա հիմնված հուշագիրը նախատեսում է օտարերկրյա մասնագետների ներգրավում վերապատրաստման, տարբեր ծրագրերի, AzMIU ճարտարապետության ֆակուլտետի վարպետության դասերի, գիտաժողովների անցկացում։ Միաժամանակ նախատեսվում է օկուպացված տարածքների վերաբերյալ համատեղ նախագծեր մշակել՝ իսպանացի ճարտարապետների մասնակցությամբ։
🔺«Ղարաբաղն ազատագրվել է օկուպացիայից, մենք կաջակցենք օտարերկրյա ճարտարապետների գործունեությանը այս տարածքներում հուշարձանների վերականգնման գործում»,- ասել է F-Holding-ի հիմնադիր Ֆարիդ Մուստաֆաևը:
Region Monitor