Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանդանոց չկա, որտե՞ղ մորթ անեն»․ մի խումբ ֆերմերներ փակել էին Երեւան-Արտաշատ ճանապարհը

Դեկտեմբեր 04,2023 13:55

Մի խումբ ֆերմերներ այսօր առավոտյան փակել էին Արտաշատ-Երեւան ճանապարհը։ Նրանք դժգոհում են մարզում սպանդանոցների բացակայությունից, ինչի հետեւանքով չեն կարողանում միսն իրացնել պատշաճ ձեւով։

«Սպանդանոց չունենք։ Ես ֆերմեր եմ, մսի խանութ էլ ունեմ։ Մարզում երկու հատ կիսակառույց սպանդանոց է, մի հատ էլ կա՝ խոզանոց է, խոլերայի բուն։ Իսկ մեզանից պահանջում են, որ ամսի 6-ից անասունը սպանդանոցում մորթվի ու սպանդանոցից միսը վերցնենք։ Սպանդանոց չկա, մարդիկ որտե՞ղ մորթ անեն։ Սննդի վարչության աշխատողներին ասում եմ՝ տեղ չկա, ասա որտեղ տանեմ անասունը, տանեմ։ Ասում է՝ մեզ դա չի հետաքրքրում»,-Aravot.am-ին պատմեց ճանապարհը փակած ֆերմերներից Կարեն Կիրակոսյանը։

Այս պահին նրանք ճանապարհը բացել են, բայց ժամանակավոր։ Ֆերմերները պահանջում են հանդիպում մարզպետի եւ Արտաշատի քաղաքապետի հետ։ Կարեն Կիրակոսյանն Aravot.am-ին ասաց, որ մարզպետն ու քաղաքապետը խոստացել են հանդիպել իրենց հետ, ճանապարհը փակած ֆերմերներն այս պահին սպասում են մարզպետին եւ քաղաքապետին, եթե հանդիպումը չկայանա, ապա ֆերմերները կրկին փակելու են ճանապարհը։

Ֆերմերների ցույցի վայրում են մարզի ոստիկանապետն ու մի խումբ ոստիկաններ։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031