Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդները բռնվելուց հետո 24 ժամվա ընթացքում եթե պայմանագիր կնքեն, 100 հազարի փոխարեն կվճարեն 25 հազար՝ առանց քաշքշուկի

Դեկտեմբեր 04,2023 13:43

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը քննարկման ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագիծ:

Գործող կարգավորմամբ, վարորդները ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում տուգանվում են 100 հազար դրամով: Բայց եթե դա արձանագրվեց ու 24 ժամվա ընթացքում վարորդը կնքի պայմանագիրն ու դրա մասին ապացույց ներկայացնի ոստիկանություն, տուգանքը կկազմի 25 հազար դրամ`100 հազարի փոխարեն: Հիմա Աղաջանյանն առաջարկում է, որ քաղաքացին ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո ստիպված չլինի պարեկի գտնի, ապացույցներ ներկայացնի, կամ դիմի ոստիկանություն, այդ տվյալները հասանելի են ոստիկանությանը, օնլայն տեսնում են:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Քննարկվեց նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը: Ինչպես նշեց ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ներդրված է կամավոր ատեստավորում ԱԱԾ-ի ծառայողների համար, բայց օրենքում տարբերակված չեն ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող՝առաջին անգամ պաշտոնի նշանակվող եւ ծառայության որոշակի փորձ ունեցող ծառայողների ատեստավորման ժամկետները: Պարտադիր ատեստավորման համար նախատեսված 3-6 ամիս ժամկետը բավարար չէ ծառայության նոր ընդունվողների կողմից: Բացի այդ, ազգային անվտանգության մարմիններում ընդունվող եւ առանձին պաշտոններում նշանակվող ծառայողների համար նախատեսված են վերապատրաստման պարտադիր դասընթացներ, որոնց տեւողությունը կարող է գերազանցել ատեստավորման համար օրենքով նախատեսված ժամկետը:

Եթե ատեստավորումը չեն անցնում, կարող են բողոքարկել 5-օրյա ժամկետում: ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց՝ ո՞ւմ են բողոքարկելու ու ինչո՞ւ հենց 5 օրյա ժամկետում: Սիմոնյանը պատասխանեց, որ կարող են բողոքարկել ԱԱԾ տնօրենին, այնուհետեւ՝ դատարան, իսկ 5 օրը լրիվ բավարար է՝ որոշումը բողոքարկելու համար: Քրիստինե Պողոսյանն ասաց, որ գաղտնի հաստիքացանկով ծառայողներ կան ԱԱԾ-ում ո՞նց կարող են դիմել դատարան, արդյոք կպահպանվի՞ գաղտնիության ռեժիմը: ԱԱԾ փոխտնօրենն ասաց, որ դատավորները փորձ ունեն աշխատելու գաղտնի տեղեկության հետ:

Այս նախագիծը նույնպես դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031