Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 435 դեպք, որից 159-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 101, երկրաշարժի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, քարաթափման, մերկասառույցի, Պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, ուժեղ քամու՝ 4, բնական հրդեհի՝ 3, որոնողափրկարարական, թունավորման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 163, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 29 և 41 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 35 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 77, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն