Aravot.am-ի տեղեկություններով՝ Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 93-ամյա կնոջ սպանությունը տեղի է ունեցել նրա տուն ապօրինի մտնելը թաքցնելու նպատակով: Տուժող կինը ճանաչել է իր տուն մտած 24-ամյա երիտասարդին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչական շրջանի ղեկավար Քրիստինե Մելիքջանյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ սպանության մեջ կասկածվող երիտասարդն ու սպանված կինը տարբեր թաղամասերից են, մեկը գյուղի սկզբում է բնակվել, մյուսը՝ գյուղի վերջում: Տիկին Մելիքջանյանը նաեւ հայտնել էր, որ կինը սպասում էր թոշակը ստանալուն, որ գա Երեւան՝ տղայի տուն: Կինը մշտապես ձմռան ամիսները Երեւանում է անցկացրել :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ