Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքե՞ր են այդ 5-րդ շարասյան պարագլուխները, եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, ինչո՞ւ կոնկրետ չի նշում»․ Տիրան Խաչատրյան

Դեկտեմբեր 04,2023 12:16

Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բանակում ազատվել են «5-րդ շարասյունից»։

«Ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, Տիրան Խաչատրյանը պատասխանեց․ «Դա ինքը պետք է ասի, ես չգիտեմ՝ բանակում այդ 5-րդ շարասյունը․․․ Ես այդ 5-րդ շարասյան տեղը մինչեւ օրս էլ չգիտեմ։ Եթե ինքը գիտի, ինչո՞ւ կոնկրետ չի նշում՝ ովքե՞ր են այդ 5-րդ շարասյան պարագլուխները կամ հենց 5-րդ շարասյան կազմում եղողները։ Ուղղակի մերկապարանոց հայտարարություններ են, որոնք անիմաստ փիառի կամ ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում»։

Լրագրողները Տիրան Խաչատրյանին նաեւ հարց ուղղեցին այն մասին, թե 2022 թվականի հարձակումից հետո ադրբեջանցիները Ջերմուկի տարածքներից հետ քաշվե՞լ են։ ԶՈւ ԳՇ պետն ասել էր՝ կսովածանան, հետ կքաշվեն։ Խաչատրյանն ասաց, որ թշնամու զորքերը հետ չեն գնացել։ «Դրա մասին բաց աղբյուրներից հրապարակումներ եղել են, թշնամին որտեղ կանգնած եղել է, մինչեւ այսօր էլ ամրացնում է իր դիրքերը՝ ինժեներական ու նաեւ մարտավարական առումով։ Հետագայում ես չեմ բացառում, որ ունենալով ռազմավարական նշանակություն, զորքերը դուրս չեն բերի»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Նունե Մելքումյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031