Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արցախը չհանձնելով՝ հետագայում բանակցությունների, ինչո՞ւ չէ, նաեւ ուժային ճանապարհով այդ հարցը կարող ենք լուծել»․ Տիրան Խաչատրյան

Դեկտեմբեր 04,2023 12:08

«Հայաքվեի» այս նախաձեռնությունը երբեք ժամանակավրեպ չէ։ Իսկ այս պահին առավել եւս ժամանակավրեպ չէ, որովհետեւ երբ տեսնում ենք՝ ներկայիս վարչակազմը, այս իշխանություններն ինչպիսի քաղաքականություն են տանում Արցախի հետ կապված, սա նաեւ նպաստելու է եւ դառնալու է այն հիմնաքարը, որ հարցը բաց մնա։ Այսինքն՝ Արցախը չհանձնելով, հետագայում բանակցությունների, ինչո՞ւ չէ, նաեւ եթե ունենանք դրա հնարավորությունը, ուժային ճանապարհով այդ հարցը լուծելը»։ Այս մասին Ազգային ժողովի շենքի մոտ լրագրողներին ասաց Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին նախագիծը։ «Հայաքվեն» Ազգային ժողով է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Նշված արարքները սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են։

Տիրան Խաչատրյանն ասաց, որ Արցախը Հայաստանին վերամիավորելու հիմքերը 1989 թվականից եղել են։ Եվ հիմա հրաժարվել այս նախաձեռնությունից, նշանակում է այց հարցը միանգամից փակել։

Նա նշեց, որ իշխանության նպատակը եղել է Արցախը հանձնելը։ Եվ որպեսզի արդարացում ունենան, պետք է մեղավորներ ու տարբեր պատճառաբանություններ գտնեն։ «Եթե պատճառաբանությունները կան հանձնելու հետ կապված, ինքն ասում էր՝ ես բանակցությունները սկսում եմ զրոյական կետից, ոչ մեկի արածը չեմ շարունակում։ Եթե հանձնել էին, թող ինքը չշարունակեր այդ հանձնելը, եթե եղել էր գործընթաց, որին ինքը դեմ էր, թող ինքը հակառակ քայլերն իրականացներ։ Դա արդարացում է, որը մերկապարանոց է»,- ասաց Խաչատրյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031