Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված՝ տանիքը վերանորոգող աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառը:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Դավիթ Հ.-ն, 24-ամյա Խաչատուր Մ.-ն և 22-ամյա Վարդան Գ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են «Ավագ Շին» ՍՊԸ-ում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: