🇮🇷Նախիջևանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Ազիզ Մանսուրին: Նախքան դիվանագիտական ծառայության մեկնելը Մանսուրին հանդիպել է Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամի, Թավրիզի քաղաքապետ Յաղուբ Հուշյարի հետ: Հանդիպմանը Խորամը հայտարարել է, որ իր դիրքերին Իրանի հաստատակամությունը պատճառ դարձավ, որ Արասի միջանցքն անցնի Իրանի տարածքով:
🗣«Մենք չենք ընդունում, որ Իրանը դուրս մնա տարածաշրջանային տարանցիկ միջանցքներից: Սա այս ոլորտում Իրանի սկզբունքային քաղաքականությունն է, և Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կարող է կարևոր դեր խաղալ այս ուղղությամբ»,- ասել է նահանգապետը:
🗣Գլխավոր հյուպատոսն իր հերթին ընդգծել է, որ Արասի միջանցքի գործարկմանը հետամուտ լինելը հյուպատոսության առաջնահերթություններից է: Թավրիզի քաղաքապետի հետ հանդիպմանն էլ հյուպատոսը շեշտել է, որ Արասի միջանցքը կնպաստի տարածաշրջանի տնտեսական անվտանգության ավելացմանը: