«Արժանապատվության շարժումը», որը սկսել է «Զանգ» նախաձեռնությունը, վաղը` առավոտյան 8. 00-ից սկսած «կարմիր քարտ» ցույց կտա ՀՀ կառավարությանը։ Այսօր այդ մասին Մաշտոցի պուրակում կայացած ակցիայի ժամանակ հայտարարեց նախաձեռնության հեղինակներից Սուրեն Սահակյանը։ Ցույցի մասնակիցները դանդաղ կերթևեկեն Երևանի փողոցներով, այն քարտեզներով, որոնք, իրենց պատկերացումներով, պետք է ներկայացնեն Հայաստանը` նոր գծագրվող աշխարհում։ Նախաձեռնության անդամները պահանջելու են, որ ՀՀ կառավարությունը Խաղաղության պայմանագրի բանակցություններում այդ քարտեզներով նշված սահմաններից չնահանջի։
Մանրամասները` տեսանյութում
Նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանն էլ խոսեց Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին` հայտարարելով, որ իրենց խոսքն այլատյացության մասին չէ, բայց Ալիևն այդպիսով որոշել է 100 հազարավոր մարդկանց սադրանքի գործիք սարքել։ «Ակնհայտ է, որ եթե այդ թուղթը ստորագրվի, կոշկակարներ չեն գալու այստեղ, գալու են պրովոկատորներ»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը նախատեսում է Հայաստանի հետ անել այն, ինչ Թուրքիան արեց Սիրիայի հետ։
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ