Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 10 ծանրորդներ կմասնակցեն Կատարի Grand Prix-ին

Դեկտեմբեր 03,2023 14:11

Դեկտեմբերի 4-ին Կատարում մեկնարկող ծանրամարտի Grand Prix օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանն ունենալու է 10 մասնակից․ 6 տղամարդ եւ 4 կին:  96 երկրներից ժամանած ծանրորդները պայքարելու են 2024 թ․ Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրերին ընդառաջ IWF վարկանիշային ցուցակում իրենց դիրքերը բարելավելու համար։ Հայաստանը Դոհայում կներկայացնեն։

Տղամարդիկ

89 կգ քաշային կարգ՝ Անդրանիկ Կարապետյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Գարիկ Կարապետյան եւ Սամվել Գասպարյան, +109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Վարազդատ Լալայան։

Կանայք

55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, 81 կգ՝ Լիանա Գյուրջյան, 87 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան եւ Տաթեւ Հակոբյան։

Մեր ծանրորդներից միայն Դավիթ Հովհաննիսյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը օլիմպիական քաշային կարգ չեն ներկայացնում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031