ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են Հայաստանին սահմանակից Կեդաբեկի, Դաշքեսանի և Քարվաճառի ուղղություններով տեղակայված զորամասեր: ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված ուղղություններով տեղակայված ստորաբաժանումներում հանդիպելով զինծառայողների հետ՝ Գլխավոր շտաբի պետը անձնակազմին է հասցրել Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, տվել կոնկրետ ցուցումներ դրանց կատարման վերաբերյալ»,- այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը գործուղությունների գնալու ծրագիր ունի, իսկ դա կանխել կարելի է միայն պետականամետ իշխանության ձևավորմամբ ու պրոֆեսիոնալ դիվանագիտություն վարելով։