Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ․ Իշխան Սաղաթելյան

Դեկտեմբեր 03,2023 10:00

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ։

Նախորդած շրջանում Բերդ, Գորիս, Թալին, Վանաձոր, Ախուրյան, Անի և այլ համայնքների՝ ժողովրդի կողմից ընտրված համայքապետերի, իսկ այս օրերին Ալավերդի համայնքում ոչ իշխանական թեկնածուի նկատամամբ իրականացվող ապօրինությունները միայն վերահաստատում են հնչեցված գնահատականները։

Նման գործողություններով օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։

Ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ժողովրդավարություն ասվածը նրանց համար ընդամենը պոպուլիստական կարգախոս է։
Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի և կշարունակեն ջայլամի քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031