Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ծառուկյանը՝ Իսագուլյանին լռեցնելու եւս մեկ փորձի մասին

Դեկտեմբեր 02,2023 22:32

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին երեկ՝ դեկտեմբերի 1-ին, հարցաքննության ժամանակ վարույթ իրականացնող մարմինը տեղեկացրել է, թե իր որ հայտարարություններն են դիտարկվել բռնության կոչեր:

«Նույնիսկ դրվագի մասին խոսել չեմ կարող, որովհետեւ նախազգուշացվել եմ նախաքննության գաղտնիքի մասին, որի մեջ նույնիսկ ներառել են, կարծում եմ դիտավորյալ, թե որ եթերի մասին է խոսքը գնում»,-մեզ հետ զրույցում ասաց Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը:

Իսկ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած եթերում արդյո՞ք տեսնում է բռնության կոչեր այս հարցին, փաստաբանը պատասխանեց՝ իհարկե, ոչ. «Քաղաքական գնահատականներ են տրվել, անորոշ, եթե նույնիսկ որեւէ բառ եղել է խնդրահարույց, բացառապես քաղաքացիաիրավական տիրույթում է՝ կա՛մ զրպարտություն, կա՛մ՝ վիրավորանք»:

Մեր հարցին, թե գնահատականներն ուղղված են եղել իշխանությունների՞ն, թե՞ կոնկրետ անձանց, փաստաբանը շարունակեց. «Իշխանության հետ կապված կամ անձերի վերաբերյալ Իսագուլյանը որեւէ հարցի չի պատասխանել, չի մեկնաբանել, հետեւաբար, ես էլ եմ դրանով կաշկանդված: Վկայի կարգավիճակով է առայժմ, բայց որպես այդպիսին կասկածյալ»:

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը երեկ՝ դեկտեմբերի 1-ին, հրավիրվել է հարցաքննության բռնության կոչեր անելու կասկածանքով:

«Քաղաքական հետապնդման հերթական գործողությունն ենք տեսնում, որովհետեւ բոլոր դրվագները, որոնք այս պահին են դատարանում, առանց հանցակազմի են, ժամանակին նույնիսկ հիմնավոր կասկած չի եղել, սա իրեն լռեցնելու եւս մեկ փորձ է »,- հավելեց փաստաբանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031