Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքը մեկնում են նաեւ վրան ձեռնաշղթա հագցնելու համար». Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի մեկնած ձեռքը սեղմելու մասին

Դեկտեմբեր 02,2023 19:39

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առցանց հարթակում պատասխանել է քաղաքացիների հարցերից ընտրված 5-ին: Օգտատեր Սյուզանա Հարությունյանին, օրինակ, հետաքրքրում էր՝ Խաղաղության պայմանագրից հետո որտեղ տեղ կգտնեն ոչ հայանպաստ տարածքային զիջումներ, արդյոք պատրա՞ստ են սեղմելու Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

«Փաշինյանի գործած սխալները արդեն բերել են անդառնալի բազում կորուստների՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային, թե՛ արժեհամակարգային: Այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը ենթադրվող նոր զիջումների եւ Հայաստանը ներկայացնող ղեկավարի ստորագրությունը դրանց տակ այդ կորուստները լեգիտիմացնելու, հայկական ազգային շահերի վրա տապանաքար դնելու հանցավոր գործարք են լինելու»,-հարցին պատասխանել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով. «Բարեվարքությունից ելնելով՝ կարելի է տարբեր ձեռքեր սեղմել, բայց դա չի նշանակելու, որ մեղավորները կարող են խուսափել արդարադատությունից: Ի վերջո, ձեռքը մեկնում են նաեւ վրան ձեռնաշղթա հագցնելու համար: Հանուն երկրի երկարատեւ կայունության եւ իրական խաղաղության՝ Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031