Դեկտեմբերի 2-ին Հրազդան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստին մասնակցել են Կուսակցության Կոտայքի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։
Քննարկվել են գաղափարական, քաղաքական, ինչպես նաև Կոտայքի մարզի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Կարդացեք նաև
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»