Այսօր, երբ մենք ավելի շատ էինք, քան երեկ, վրանը տեղադրել ու պահել ենք 5 րոպե՝ անցած անգամների 1 րոպեների փոխարեն։
Եվ այսօր, երբ մենք ավելի շատ էինք, քան երեկ, ոստիկանությունը դժվարությամբ է անջատել մեզ իրարից ու դժվարությամբ բերման ենթարկել։ Վրանը պաշտպանելիս բերման ենթարկված մեր 13 ընկերները երեք ժամից դուրս կգան ոստիկանության բաժնից ավելի վճռական։
Ոչ ցուրտը, ոչ ոստիկանության բռնի ուժը, ոչ մեր ունեցած նախկին հիասթափությունները, ոչ իրարից մեր նախկին նեղացվածությունները չպիտի մեզ կանգնեցնեն այսօրվա վճռական պահին, երբ մենք պիտի ցույց տանք, որ մենք ենք որոշողը այս պետության ճակատագրի և մենք որոշում ենք, որ համաձայն չենք ու հնազանդ չենք մեզ պարտադրվող նվաստացմանը, և մենք որոշում ենք, որ մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը չի ոչնչանալու։
«ԶԱՆԳ» ՇԱՐԺՈՒՄ