Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը վրաց գործընկերոջը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները

Դեկտեմբեր 02,2023 16:06

Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստան:

Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան (օմբուդսման) Լևան Իոսելիանիի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում վրաց գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր, այդ թվում՝ համագործակցության հետագա ուղղությունների պլանավորման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը վրաց գործընկերոջը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհն այսօր ապրում է մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետևողական և ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում Պաշտպանը Լևան Իոսելիանիին հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։

Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վրացական համայնքից:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել էլ ավելի ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031