Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների՝ Հայաստանում բնակեցման հարցի արժեքը 5 միլիարդ դոլարի սահմաններում է․ կիսալուծումները բերելու են լուրջ արտագաղթի․ Հայկ Խանումյան

Դեկտեմբեր 02,2023 10:46

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ հումանիտար խնդրի առջև։ Երկարաժամկետ ու հիմնական լուծում պետք է տա 150 հազար արցախցիների՝ Հայաստանում բնակեցնելու և տնտեսության մեջ ինտեգրելու խնդրին։ Խոսքը նոր բնակֆոնդի կառուցման, ընտանեկան բիզնեսների ստեղծման ու տնտեսական տարբեր ծրագրերի ֆինանսավորման մասին է։ Այս ամենի մոտավոր արժեքը 5 միլիարդ դոլար է, որի կեսը կարող է լինել լիզինգի տեսքով (որոշակի ժամանակում շահառուների կողմից վերադարձելի գումար)։

Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունն այս գումարը գտնելու համար։ Նորմալ ձևակերպի խնդիրը, ներկայացնի այն միջազգային կառույցներին և պետություններին՝ խնդրելով աջակցություն հումանիտար այս խնդրի լուծման համար։ ՀՀ կառավարությունը պետք է ինտենսիվ բանակցի միջազգային ֆինանսական կառույցների և կառավարությունների հետ՝ ՀՀ արտաքին պարտքը զիջելու համար։ Դա հնարավորություն կտա արտաքին պարտքի սպասարկման գումարն ուղղել այս խնդրի լուծմանը, հնարավորություն ունենալ պարտքով նոր գումարներ ներգրավել տրաբեր ծրագրերի համար։

Ի՞նչ չպետք է անի ՀՀ կառավարությունը։ ՀՀ կառավարությունը չպետք է հայտարարի, որ իրեն հաջողվել է լուծել արցախցիների խնդիրները, միակ պետությունն է, որ այսքան կարճ ժամանակահատվածում լուծել է ավելի քան 100 հազար մարդու տեղավորման հարց և այլն։
Էլի եմ կրկնում, արցախցիների՝ Հայաստանում բնակեցման հարցի արժեքը 5 միլիարդ դոլարի սահմաններում է։ Կիսալուծումները բերելու են լուրջ արտագաղթի։

Պաշտոնական տվյալներով Հայաստանից օրական հեռանում է 100-ից ավելի արցախցի։ Արցախի կորուստը վերջին հարյուրամյակի հայության ամենամեծ կորուստն է, այդ կորուստն ավելի կմեծանա, եթե կորցնենք արցախցիներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031