Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուպերվարչապետությունից բողոքող Նիկոլ Փաշինյանին եւս մեկ լիազորություն կտրվի․ «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 02,2023 09:40

Դեռ 2018 թվականի հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրություն է առկա։ Դրանից հետո նրա քայլերը հակասում են հայտարարություններին։

Բանն այն է, որ Փաշինյանին եւս մեկ լիազորություն կտրվի։ Այսուհետ ԱԱԾ ծառայության տնօրենին եւ նրա տեղակալներին կնշանակի եւ կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Որպես հիմնավորում՝ նշվում է այն հանգամանքը, որ ծառայությունը ենթակա է հենց վարչապետին։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին եւս մեկ լիազորություն կտրվի, իսկ նախկինում նույն Փաշինյանը բողոքում էր սուպերվարչապետությունից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031