Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով Լարսի անցակետում հայկական պետհամարանիշերով բեռնատարների համար ստեղծված խայտառակ իրավիճակի մասին՝ ասաց․ «Տեւական ժամանակ է՝ Լարսի անցակետում հայկական բեռներով՝ բանջարեղեն, միրգ, ձուկ, ամեն ինչ, որը հայկական գյուղացիական տնտեսությունները Հայաստանից առանց որեւէ խոչընդոտի արտահանվում էին Ռուսաստան, տասն օր շարունակ պահվել են Լարսի անցակետում, իսկ երեկ օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի սննդի տեսչությունը 2700-ից ավելի բեռնատար մեքենաների վարորդներին բաժանել է տեղեկանք, որ ապրանքները չեն համապատասխանում սանիտարական չափանիշներին եւ բոլոր մեքենաները հետ են վերադարձվել Հայաստան։ Իսկ երբ վարորդները մաքսավորներին հարցրել են, թե իրական պատճառը որն է, պատասխանել են «Привет Никол»։
Ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ ինչ անում է ռուսական կողմը, անազնիվ է։ Ռուսական կողմի դուխը չի հերիքում Նիկոլ Փաշինյանի հետ տետ-ա-տետ խնդիրները քննարկել։
Նիկոլի փոխարեն պատժել Հայաստանի ժողովրդի՞ն։ Հասկանո՞ւմ եք, որ բերքը Ռուսաստան, իրենց մշտական մեծ շուկա, արտահանել թույլ չտալով սնանկանում են տասնյակ հազարավոր գյուղատնտեսներ, որոնք վարկ են վերցրել, իրենց տներն են գրավ դրել։ Եվ այսօր ուղղակի ծանրագույն հարված է հասցվում։
Երբ Լարսը փակվեց, Նիկոլի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ Լարսի փակվելը մեր համար չի կարող խնդիր առաջացնել եւ մեր տնտեսվարողները կգտնեն ճանապարհներ։ Երեւի թռչող դդումների վրա՞ հայկական գյուղատնտեսական ապրանքները կարտահանվեն Փարիզ, Մադրիդ, Լոնդոն, կամ Բարսելոն։
Կարդացեք նաև
Տարբեր կարգի նախարարներ եւ նախարարների ճտեր, որ ասում եք, թե կփնտրեք այլ շուկաներ, ո՞նց եք փնտրելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք։ Իրանին ձեր ապրանքը պետք չի, ձեր բարեկամ Ադրբեջանին ու Թուրքիային, որոնց հետ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է խաղալ ապրել, ձեր գյուղատնտեսական ապրանքները պետք չեն․ ա) որովհետեւ նրանք դրանից շատ ունեն, բ) որովհետեւ այդ գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքը մի քանի անգամ ցածր է, եւ գ) որքան էլ ցավալի բան ասեմ մեր գյուղացիական տնտեսությունների համար, ցավոք սրտի, ավելի որակյալ են։ Այնպես որ, մեր գյուղացիական տնտեսությունները տարածաշրջանի երկրներ չեն կարող արտահանվել։ Միակ շուկան Ռուսաստանն էր, որի շուկան ըստ էության իր վրա էր վերցրել կամ պահում էր Հայաստանի ողջ գյուղատնտեսությունը։
Հիմա 2700-ից ավելի բեռնատար երեկվանից պտտվել եւ գալիս է Հայաստան։ Միայն իդիոտները կարող են եվրոպական շուկաների մասին խոսել։ Ես խոսել եմ տնտեսվարողների հետ։ Եթե ինչ-որ մի տնտեսվարող որոշի իր ապրանքը արտահանել Եվրոպա, դրա լոգիստիկան գիտե՞ք։ Օրինակ, մեկ կիլոգրամ խաղողը մինչեւ արտահանվի եվրոպական շուկաներ, գինը կդառնա 100 եվրո։ Էլ չեմ խոսում, որ ամեն տարի այդ տնտեսվարողը 50 հազար եվրո պիտի վճարի մոնիթորինգ կամ չափող ստանդարտ իրականացնող եվրոպական կազմակերպությանը, որպեսզի ստանդարտիզացիա ստանա, որ Վալոդի, Գեղամի կամ Սեյրանի արտադրած վարունգը, լոլիկը, սմբուկը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Այնպես որ արտահանելու միակ տարբերակը մնալու է թռչող դդումը։ Բայց այսօր դեկտեմբերի 1-ն է։ Եվ հումոր չեմ անում։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է , որ հայկական արբանյակը այսօր կթռնի բաց տիեզերք։ Հուսանք, որ հաջորդը կլինի Դդում-1 արբանյակը, որը եվրոպական շուկաներ կհասցնի այն գյուղատնտեսական ապրանքները, որոնք այսօր Ռուսաստանը անամոթաբար, պատժելով Հայաստանի ժողովրդին՝, մերժում է, հետն էլ ողջույններ ուղարկում Նիկոլին։
Ես ենթադրում եմ, որ գյուղացիական տնտեսությունները, գյուղացիները, որոնք Լարսից ուղղակի զանգելով լաց էին լինում, կգան եւ ոչ թե ինձ կամ մեկ ուրիշ ընդդիմադիր քաղաքական գործչի նամակ կգրեն, այլ կգնան ուղիղ կառավարության շենքի դիմաց, կփոխանցեն ռուս մաքսայինների ողջույնը Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին եւ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում կխնդրեն՝ հասկանալու համար, թե նա եվրոոպական որ շուկաները կարող է առաջարկել իրենց ապրանքը արտահանելու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուսաստանը Հայադտանի գյուղացուն ոչ թե Նիկոլի փոխարեն պատժում է, այլ պարգևատրում՝ Նիկոլին անվերապահորեն սիրելու համար։ Եվ մի ասեք, որ արդար չի։ Ամեն ինչում առավոտից երեկո ռուսին մեղադրես, հետո ակնկալես, որ քո գյուղատնտեսությունը պահելու է՞։ Այ սա անամոթություն է