Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք պատրաստ ենք քննարկել ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. «Ապրելու երկիր» կուսակցություն

Դեկտեմբեր 01,2023 21:44

Այլևս արձանագրված փաստ է, որ օրվա իշխանություններն այլ զբաղմունք ու նպատակ չունեն, քան ուզուրպացնել իշխանությունը՝ անձնական և խմբակային շահերի համար։

Երկրի անվտանգության համար պատասխանատուները իրենց ռեսուրսը ծախսում են վարչության նիստերում քննարկելու համայնքներում իշխանություն խլելու գործընթացը։ Թե սահմանում ինչ է կատարվում և ինչ հնարավոր նոր աղետների կարող է հասնել երկիրը, իրենց օրակարգում չէ։

Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները՝ վարչապետը և յուր պաշտպանության նախարարը, որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերով։ Եվ սա առաջին դեպքը չէ։

Մեր քաղաքական թիմը Ալավերդիում ստացել է ժողովրդի վստահությունը և չի պատրաստվում թողնել այն մի խումբ իշխանատենչների։ Մենք բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք ժողովրդի քվեն շարունակելու համար Ալավերդի համայնքի զարգացման ծրագրերը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր ՔՊ խմբակցությունն ամեն կերպ խոչընդոտում է ավագանու նիստերը և մի շարք կարևոր ծրագրերի իրականացումը, մենք պատրաստ ենք նաև քննարկել ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

Ի դեպ, բազմիցս ենք ասել, որ մեր կողմից կառավարվող բոլոր համայնքներում անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նոր ընտրությունների՝ ցույց տալու, թե ինչպես ենք աշխատանքով ամրապնդում մեր ստացած վստահության քվեն։

Փոքրամասնության այս իշխանությունը վերածվել է իրական չարիքի ժողովրդի և պետության համար։

 

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031