Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:
Անդրադառնալով Երևանի ու Ցինդաոյի միջև հաստատված գործակցությանը՝ քաղաքապետը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար: Տիգրան Ավինյանը նկատել է, որ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված «խելացի» լուծումներն ու համակարգերը կարող են օգտակար լինել Երևանին:
Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, և շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն