Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը պաշտոնավարում է՝ ընկերությունում տնօրեն ու բաժնետեր լինելուն զուգահեռ. Civilnet

Դեկտեմբեր 01,2023 16:39

Civilnet. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տրդատ Սարգսյանը պատգամավոր լինելուն զուգահեռ շարունակում է տնօրեն մնալ «Պրոմենադ» ընկերությունում։ Սա արգելված է հանրային ծառայության մասին օրենքով ու կարող է դիտվել պաշտոնի անհամատեղելիություն։ Սարգսյանը նաև օրենքի պահանջը չի կատարել ու ընկերությունում իր ունեցած բաժնեմասը չի հանձնել հավատարմագրային կառավարման։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։

Տրդատ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր է 2021-ից։ 2018-ից մինչև 2019-ի հոկտեմբերը նա Վայոց ձորի մարզպետ էր։ Սարգսյանի պաշտոնանկությունը կապվում էր փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ։ Դեպքից 4 տարի անց Մխիթարյանը, կոմայի մեջ գտնվելով, մահացավ։ Մեղադրյալի աթոռին հայտնվեցին Տրդատ Սարգսյանի օգնականն ու նրա եղբայրը, Մխիթարյանի հարազատները պնդում էին, որ ծեծին ներկա է եղել նաև Սարգսյանը, վերջինիս ներկայության մասին նույնիսկ ցուցմունքներ եղան 3 զինվորականների կողմից։ Այնուհանդերձ, այս վկայությունները հետագայում քննչական կոմիտեն համարեց սուտ մատնություններ, քրեական գործը գլխիվայր շուռ եկավ։ Պաշտոնանկությունից հետո Տրդատ Սարգսյանը դարձավ «Քաղաքացիական պայմանագրի» աշխատակազմի ղեկավար, ապա՝ պատգամավոր։ 2022-ին Տրդատ Սարգսյանն ազատվել էր ՔՊ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս ազատմանը նախորդել էր ՔՊ-ի վարչության կեղծված ընտրությունները, որը հետագայում կուսակցությունն անվանեց «անճշտություն»։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Տրդատ Սարգսյանը 2020 թվականից բաժնետեր է «Պրոմենադ» ընկերությունում, որը ծավալում է կրթական ծառայությունների գործունեություն։ Ռեգիստրի փաստաթղթերի համաձայն՝ Տրդատ Սարգսյանն այստեղ 2020-ի ապրիլից 100 տոկոս բաժնեմաս ունի։

Հանրային ծառայության մասին օրենքը պահանջում է, որ առևտրային ընկերությունում մասնակցություն ունենալու դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են նշանակվելուց կամ ընտրվելուց 1 ամիս անց բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման։ Տրդատ Սարգսյանի՝ 2022-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրում այս բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին տվյալներ լրացված չեն։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում նույնպես հավատարմագրային կառավարիչների մասին տեղեկություններ չկան։

«Պրոմենադ»-ի ռեգիստրի տվյալներից երևում է, որ ՔՊ-ական պատգամավորն այստեղ շարունակում է տնօրեն մնալ։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031