Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 01,2023 16:26

«Փաստինֆո». ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ երկու միլիոն ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում է նրա փաստաբանը՝ Գոռ Վարդանյանը։

«Հ.Գ. Շնորհակալ ենք Դատարանից՝ Դատավոր՝ Հովհաննես Ավագյանից, օբյեկտիվ որոշում կայացնելու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը մեկ ամսով կալանավորվել էր՝ ամիսներ առաջ՝ հունիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համար։ Իրավապահները ենթադրաբար Ախոյանի գրառումը դիտարկել են որպես բռնության կոչ և քրեական վարույթ նախաձեռնել, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 6-ին ձերբակալել, ապա՝ կալանքի ներկայացրել Ախոյանին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանի վարույթում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031