«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը (USPZA) հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որը պարունակում է 254 հոգու անուն։
Վերջին 2 ամսվա ընթացքում քաղբանտարկյալների թիվն ավելացել է ևս 17-ով։
🔹Մասնավորապես, ցուցակը համալրել են ԶԼՄ-ների 5 ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Abzas Media» ինտերնետային հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլըն, նրա տեղակալ Մահամմադ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն, աշխատակից Նարգիզ Աբսալամովան, ինչպես նաև «Kanal-13» ինտերնետային հեռուստատեսության ղեկավար Ազիզ Օրուջևը:
🔹Քաղբանտարկյալների ցուցակում է հայտնվել նաև «Ադրբեջանի արժանավոր որդիների միություն» կուսակցության նախագահ Ռզա Սեֆերսոյը, որը ձերբակալվել է ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Սակայն, ըստ իրավապաշտպանների, նա հետապնդվում է սոցցանցերում իշխանություններին քննադատելու համար։