Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախի եւ Հայաստանի վերամիավորման պատմական որոշումից հետո որեւէ մեկն այդ որոշումը չի չեղարկել». Արամ Գ. Սարգսյան

Դեկտեմբեր 01,2023 15:46

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը այսօր Ազգային ժողովի մոտ հավաք անցկացրեց՝ նվիրված Հայաստանի եւ Արցախի վերամիավորմանը։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թվականի դեկտեմբերի 1-ին վերամիավորման որոշում են ընդունել։ Որոշման տեքստը կարդաց շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ վերամիավորման որոշումը պատմական էր։ «Այդ պատմական որոշումից հետո որեւէ այլ քաղաքական կամ պետական մարմին այդ որոշումը չի չեղարկել։ Եվ այսօրվա մեր հավաքի նպատակն է հիշեցնել այսօրվա իշխանություններին, որ այդպիսի վերամիավորման որոշումից հետո եղել է ազգային ազատագրական պայքար, որի շնորհիվ ազատագրվել է Արցախը։ Արցախի տարածքները իր Սահմանադրությամբ ընդգրկվել են Արցախի Հանրապետության կազմի մեջ, եւ որեւէ մեկին իրավունք չի տվել Հայ որեւէ իշխանության չեղարկել կամ համարել, որ Արցախը հայկական տարածք չէ»,- ասաց նա։

Արամ Սարգսյանն անդրադարձավ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Արցախի մասին հայտարարություններին։

«Մարդը ստորագրել է իր անգրագիտության տակ եւ հայտարարում է, որ 1991 թվականից Արցախը եղել է Ադրբեջանի տակ։ Եթե այդ գրագիտությամբ է աշխատում հանրապետության նախագահը, ուրեմն մենք շատ ողբերգական վիճակում ենք։ Եթե 1991 թվականից է եղել, իսկ ո՞վ է պայքարել Արցախի ազատագրման համար։ Այն ժամանակ ՀՀՇ կոչվածի Վահագն Խաչատուրյան, դե՞մ ես դուրս եկել այդ պայքարին։ Դու իրավո՞ւնք ես ունեցել երբեւիցե ասելու, որ ազգային ազատագրական պայքարը կեղծ է, ինչպես ազգային գաղափարախոսության մասին ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- նշեց նա։

Արամ Սարգսյանը հավելեց. «Այս իրավիճակում մենք ուզում ենք եւս մեկ անգամ փաստենք, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի, Արցախի Հանրապետությունը պետք է դառնա Հայաստանի մաս։ Միավորումը, միացում գաղափարը պետք է նորից շարունակի մեր ազգային ազատագրական պայքարի գլխավոր սկզբունքը լինել»։

Նա նշեց, որ «Միասին» այլընտրանքային շարժումը գործընթաց է սկսել, որով պետք է անվստահություն հայտնել այս իշխանությանը, հատկապես կառավարությանն ու վարչապետին։ «Եվ այսօր մենք եւս մեկ փաստարկ ենք բերում, թե ինչու պետք է այսպիսի ապազգային իշխանությունից ազատվել»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031