Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության կոչերի համար հարցաքննվում է Գառնիկ Իսագուլյանը

Դեկտեմբեր 01,2023 15:37

Բռնության կոչերի կասկածանքով, բայց վկայի կարգավիճակով այսօր քննչական մարմնում հարցաքննվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Իսագուլյանը հաշվառում ունի ԱԱԾ քննչականում, Երեւան քաղաքի քննչականում, մեր քննչական կոմիտեում, 2018 թվականից հետո սա վերջ չունի: Բռնության կոչերի կասկածանքով, որպես այդպիսին, վկայի կարգավիճակով, բայց բոլորս հասկանում ենք, որ արդեն ունի կասկածյալի կարգավիճակ: Երկար մտածել ենք, չգիտենք՝ ինչ դրվագի մասին է խոսքը, բայց Իսագուլյանը, այս ընթացքում, այս հակասահմանադրական նորմը լավ գիտակցելով, երբեւէ իրեն թույլ չէր տա նման կոչ անել, բայց այս պետությունը, ոնց նայում ենք, Իսագուլյանին չի ուզում հանգիստ թողնել, մենք էլ հանգիստ չենք նայելու, պայքարելու ենք»,-լրագրողներին ասաց Իսագուլյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Աննա Ծառուկյանը:

Փաստաբանը նաեւ ասաց, որ Իսագուլյանին վերաբերող մեկ այլ գործով հաղթանակ են արձանագրել. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է մեր վերաքննիչ բողոքը Լիլիթ Մակունցն ընդդեմ Իսագուլյանի գործով։ Խոսքը վերաբերում էր 48 միլիոն թուրք-ադրբեջանական գումարներով հեղափոխության մասին, որը բոլորս հասկանում ենք, որ նաեւ մեղադրանքի հիմքում է ընկած: Ի դեպ, Իսագուլյանի դատավորը քրեականով փոխվել է, այլ դատարանում ենք շարունակելու, ամեն ինչ սկսվելու է զրոյից ու ստացվում էր, որ նույն դրվագի մասին մի հատ քաղաքացիական դատարանում, մի հատ քրեականում ունեինք խնդիր ու ստիպում էին մարդուն ներողություն խնդրել մի բանի համար, որով այս պահին մեղադրանք ունի: Ստացվելու էր, որ անձը մեխանիկորեն ընդունելու էր մեղքը, հիմա Վերաքննիչ դատարանը հաշվի է առել բոլոր փաստարկներն ու բեկանել, գործը ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության»:

Փաստաբանն ասաց նաեւ, որ չի կարող ասել՝ զուգադիպություն է, թե ոչ, բայց գործը բեկանվեց մի ժամանակում, երբ պետք է հարցաքննվեին Սամվել Բաբայանն ու Արգիշտի Քյարամյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031