Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծեծել էր կնոջը, կրակել աներոջ մեքենայի ուղղությամբ

Դեկտեմբեր 01,2023 15:42

2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1987թ. ծնված Գ.Հ.-ն, 2023թ. նոյեմբերի 28-ի՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 23:30 ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։

Վիճաբանության ընթացքում կինը զանգահարել է իր հորը, խնդրել գալ և իրենց տեղափոխել  այդտեղից։ Ժամը 2:30-ի սահմաններում հայրն իր որդու հետ միասին եկել են դստեր բնակության վայր։ Գ.Հ.-ն, տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո, վերցնելով որսորդական ողորկափող հրացանը, դուրս է եկել տանից։ Երբ հայրը որդու, դստեր և վերջինիս երկու անչափահաս երեխաների հետ իրենց «Nissan» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են տվյալ հասցեից, կնոջ ամուսինը հայտնվել է ընթացող մեքենայի դիմաց  և, կնոջ հորը սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի գտնվող որսորդական ողորկափող հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի վրա, վարորդի ուղղությամբ։ Սակայն կրակոցներից մեկը միայն վնասել է մեքենայի հետևի ձախակողմյան դուռն ու վարորդի նստատեղի թիկնակը։

Նույն օրը՝ ժամը 3:30-ից 3:40-ի սահմաններում, Գ.Հ.-ն նաև զանգահարել է աներոջը և նրա հասցեին տվել սպանելու սպառնալիքներ։

Դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 36-ամյա Գ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով և 334-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Պարզվում են դեպքի հանգամանքները, այդ թվում նաև՝ կիրառված հրացանի տեսակը, խուզարկությամբ տանը հայտնաբերված զենքերի օրինականությունը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031