Նոյեմբերի 28-ին «Կապանի մեքենաշինական գործարանի» տնօրեն Սամվել Ավագյանը մի խումբ անձանց հետ վիճելու համար ձերբակալվել է, ապա ժամեր անց ազատ արձակվել: Ոստիկանությունում Ավագյանը հայտնել է, որ իր հետ վիճաբանող անձինք՝ նույն օրը կեսօրին ներխուժել են «Կապանի մեքենաշինական գործարան», հայհոյել աշխատակիցներին, խանգարել բնականոն աշխատանքը, վիճաբանել իր հետ, որի ընթացքում նրանցից մեկը ձեռքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ այս դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Քննություն է իրականացվում։
Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը եղել է գույքային հարցերի շուրջ:
Գործարանի տնօրենը մեզ հետ զրույցում հրաժարվեց անդրադառնալ դեպքին, պատասխանել դեպքի վերաբերյալ հարցերին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ