Այսօր Երևան-Գյումրի ավտոմայրուղու՝ Հոռոմ- Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում տեղի ունեցած ավտովթարից մահացածներից մեկը զինվորական է։
Aravot.am-ի տեղեկություններով, Ford Transit և BMW մակնիշի ավտոմեքենաների ուղևորները միասին գնում էին Երևան՝ հուղարկավորության մասնակցելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել էին BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, Mercedes-ն ու Ford-ը կողաշրջվել են, 2 հոգի տեղում մահացել են, կան նաև վիրավորներ, նախնական տվյալներով՝ վիրավորների թիվը 3-ն է։
Կարդացեք նաև
Տուժածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխնիկա կիրառելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ