Իրանի Արդաբիլի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերության գործադիր տնօրեն Ալի Հեյդարի Անարին հայտարարել է, որ Իրանի արտոմային էներգիայի կազմակերպության և առողջապահական կառույցների կողմից կատարված ուսումնասիրություններով Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի առկայությունը չի հաստատվել, և Հայաստանի Մեծամորի ատոմակայանի կեղտաջրերով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականությանը: