Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի գրանցվել է ՄԻԱՎ-ի 421 նոր դեպք ՀՀ քաղաքացիների, 61 դեպք` Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների շրջանում

Դեկտեմբեր 01,2023 13:19

2023 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը գրանցվել է ՄԻԱՎ-ի 421 նոր դեպք Հայաստանի քաղաքացիների, 61 դեպք` Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների շրջանում:

Մասնագետները նշում են` ՄԻԱՎ ունեցող անձանց միայն 74% գիտի իր կարգավիճակի մասին:

✔️Առողջապահական համակարգի գլխավոր ռազմավարություններից է հիվանդության ժամանակին հայտնաբերումն ու տարածման կանխարգելումը:

Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկան պարբերաբար լինում է մարզերում ու տեղում սքրինինգային ծրագիր իրականացնում:

📌Հիվանդության հայտնաբերումից մինչև բուժում` ամբողջն իրականացվում է պետպատվերով` անվճար:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել