Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում այսօր կայանալու են բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կիսաեզրափակչի մենամարտերը։ Այս տարիքային խմբի Հայաստանի բռնցքամարտիկները փայլուն մրցելույթներ են ունենում։ Նախավերջին փուլում մենք ունենք 10 մասնակից (9 տղա եւ 1 աղջիկ)։
Այսօր վճռորոշ փուլ անցնելու համար ռինգում կպայքարեն 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 46 կգ՝ Առնո Դարչինյանը, 48 կգ՝ Վաղարշակ Քեյանը, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյանը, 52 կգ՝ Արեն Խառատյանը, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյանը, 66 կգ՝ Արգիշտի Հակոբյանը, 70 կգ՝ Սամվել Սիրամարգյանը, 75 կգ՝ Ալբերտ Հարությունյանը եւ +80 կգ՝ Տիգրան Խաչատրյանը։
Այն բռնցքամարտիկները, որոնք այսօր հաղթանակ կտանեն, կապահովեն առնվազն աշխարհի առաջնության արծաթե մեդալ եւ ոսկու համար մենամարտելու իրավունք կնվաճեն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ