Երեւանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երեւան համայնքում տեղական վճարների 2024-ի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում («Ա» գոտում) ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս («Բ» գոտի)՝ 24 հազար դրամ։
Տպավորություն է, թե քաղաքապետարանը, բացառապես մտածում է իր «հպարտ» քաղաքացիների գրպանը մտնելու մասին:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշում է, որ նման թվեր սահմանելն ուղղակի ֆանտաստիկ է։ «Այդ նախագծին մանրամասն ծանոթ չեմ, սակայն 160 հազար դրամ սահմանելն աբսուրդ թիվ է: Ուզում են ասել` քաղաքի կենտրոնում 10 հատ մեքենա պետք է կանգնի, եւ վերջ: Ես այդպես եմ կարծում, այլ բան ասել չեմ կարող»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: