Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի կողմից դակված այս հակաիրավական ակտը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է. «ՀայաՔվե»

Դեկտեմբեր 01,2023 10:30

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործով։

Դատարանի կողմից դակված այս հակաիրավական ակտը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։ Վերջին շրջանում Ակոպյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին` Արցախի հարցում վարած կործանարար քաղաքականության համար։
Ցոլակ Ակոպյանին հետապնդում են, ոչ ավել, ոչ պակաս, բացակայած դասախոսի փոխարեն՝ որպես դեկան, ուսանողից քննություն ընդունելու և քննական տեղեկագրում ստորագրելու համար։

Ծիծաղելի ու ողբերգական այս մեղադրանքը և դրա հիման վրա կայացված խափանման միջոցի դատական ակտը մեր արդարադատության ամոթն ու խարանն են։ Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ երբևիցե չի եղել։ Առավել, քան համոզված ենք, որ այս խայտառակ քաղաքական հետապնդումը նախաձեռնվել և իրականացվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կամքով և գիտությամբ։

Մեր խորին վրդովմունքն ենք հայտնում դատարանի՝ քաղաքականապես ակնհայտորեն ուղղորդված դատական ակտի հարցում, զորակցում ենք մեր գործընկեր և համախոհ Ցոլակ Ակոպյանին և մեր ուժերի առավելագույն չափով նպաստելու ենք նրա շուտափույթ արդարացմանը։

«ՀայաՔվե» նախաձեռնության շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031