Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյան․ «Արցախը հայաթափվեց միջազգային լռելյայն կոնսենսուսի պայմաններում, իսկ այդ լռելյայն կոնսենսուսը Նիկոլ Փաշինյանի ստորագրության հետեւանք էր»

Դեկտեմբեր 01,2023 00:11

«Պետք է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ռեւերանսը երբ է սկսվել։ Շատերը դա պայմանավորում են 2022 թվականի ագրեսիայով, բայց դա այդպես չէ։ Առաջին փորձը Նիկոլ Փաշինյանը արել է 2022 թվականի ապրիլի սկզբին։ Նա Խարկովի եւ Կիեւի մատույցներում ռուսական զորքի ետքաշման փաստը համարեց ուկրաինական պատերազմում ռուսական ֆիասկոյի ազդանշան եւ որոշեց կուրսը, վեկտորը փոխել։ Դրա ծիծեռնակը եղավ ապրիլի կեսերին հնչեցրած իր առաջին նախադասությունը՝ նշաձողերն իջեցնելու անհրաժեշտության մասին։։ Սա ակնհայտորեն եվրոպական կաբինետներից հուշված սցենար էր, որը շատ հաջող խաղարկվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Փաստորեն նա որոշեց առանց արտաքին աջակցության բաց հակադրության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Դա, գուցե, մեր հասարակությունում ուշ հասկացան, Բայց Ռուսաստանը շատ շուտ հասկացավ դրա իմաստը, որովհետեւ ռուսական կարգավորման ծրագիրը կառուցված էր այսպես կոչված երկու միջանցքի տրամաբանության եւ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգելու տրամաբանության վրա։

Հետո եղավ հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը դարձավ Երրորդ Հանրապետության առաջին ղեկավարը, որը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Հիմա կարող ենք ընդվզել, կարող ենք էմոցիոնալ շերտով արձանագրել, բայց կարեւոր չէ, թե միջնորդ երկրները ինչ դիրքորոշում ունեն։ Հակամարտության երկու կողմերից մեկը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ իր համար այլեւս գոյություն չունի ու սա շատ սկզբունքային պահ է, որովհետեւ այդ օրը հանձնվեց Ղարաբաղը։ Իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ, դա հետեւանքն էր այդ քառակողմ հայտարարության։ Կրկնում եմ, հակամարտության օբյեկտի վերաբերյալ հակամարտության պաշտոնական երկու կողմերից մեկը, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը, իր վարչապետի դեմքով ազդարարեց կոնֆլիկտի ավարտի մասին։ Սա շրջադարձային պահ էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում, այլ ընդհանրապես  Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի վերակողմնորոշման: Դրան պետք է հաջորդեր բլոկադան, որն էլ պետք է բերեր Արցախի հայաթափմանը։ Եվ եկեք չմոռանանք, որ Արցախը հայաթափվեց միջազգային լռելյայն կոնսենսուսի պայմաններում, իսկ այդ լռելյայն կոնսենսուսը Նիկոլ Փաշինյանի ստորագրության  հետեւանք էր»,–ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` «Ո՞ւր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Քաղաքագետը այս պահին արցախցիների վերաարձը Արցախ ռեալ չի համարում, որովհետեւ․ «Նախ աշխարհը շատ տուրբուլենտ է եւ միջազգային որեւէ երաշխիք չի աշխատելու։ արցախցիները օբյեկտիվորեն ոչ մեկին չեն հավատում․ ոչ ռուսական խաղաղապահների երաշխիքներին․ ոչ առավել եւս միջազգային որեւէ բուտաֆորիկ երաշխիքի։ Եվ չհավատալու իրավունք ունեն, որովհետեւ իրենք ենթարկվել են ըստ էության ցեղասպանության միջազգային լռելյայն կոնսենսուսի պայմաններում։ Ես համաձայն ճեմ, որ ինչ-որ մարդիկ շատ ուզում էին Արցախը պահել։ Ռուսները Նիկոլ Փաշինյանի ակնհայտ ձախողումից հետո որոշեցին մեր հաշվին Ադրբեջանի հետ բազար անել եւ դա իրականություն է, Արեւմուտքին շատ պետք է հետկոնֆլիկտային այնպիսի իրավիճակ, որ վերացնեն Ռուսաստանի՝ տարածաշրջանում գտնվելու լեգիտիմ հիմքերը, որոնց ,մեկն Արցախն է։ Բայց այն, ինչ եղավ Արցախի հետ, ուղղակի ողբերգություն է։ Ու փոխվեց նաեւ Հայաստանի բովանդակությունը։ Հիմա մենք չունենք Երրորդ Հանրապետություն, Չորրորդ Հանրապետությունն էլ ստեղծված չի»,-ասաց  քաղաքագետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031