Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության համաձայնագիր ստանալու համար ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ստանձնել Հայաստանի պաշտպանության զգալի մասը․ Փոլ Գոբլ. 168․am

Նոյեմբեր 30,2023 23:50
pol gobl

ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը պատասխանել է 168․am-ի որոշ հարցերի։

 – Պարոն Գոբլ, 44-օրյա պատերազմից հետո և հատկապես վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին նկատվում է ջերմացում հայ-ամերիկյան հարաբերություններում գոնե հայտարարությունների տեսքով։ ԱՄՆ-ը ողջունում է ՀՀ-ում, այսպես կոչված, ժողովրդավարությունը, ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, հայտարարում է, թե աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ ՀՀ-ն, որը մեծ կորուստներ կրեց 44-օրյա պատերազմում և սեպտեմբեր ամսին, քանի որ Արցախում բնակվող հայերը բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, կանգնած է նոր անվտանգային մարտահրավերների առջև, որոնք թե ՀՀ սահմաններին են, թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի տեսքով։ Ըստ Ձեզ՝ բացի հայտարարությունները, որոնք լսեցինք նաև սեպտեմբերին, երբ Ադրբեջանը բռնի տեղահանեց հայությանն Արցախից, ինչի՞ է պատրաստ Միացյալ Նահանգները ՀՀ անվտանգության համար՝ զինտեխնիկայի վաճառք Հայաստանին, պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ կամ այլ ի՞նչ միջոցներ, որոնք իրապես կանդրադառնան ռեգիոնում ուժերի հավասարակշռության վրա։ Չէ՞ որ Արևմուտքը փակ դռների ետևում հորդորում է Հայաստանին հեռանալ Ռուսաստանից, նրա երաշխիքներից ու նրա ղեկավարած կառույցներից։ Իրատեսական ի՞նչ կարող են առաջարկել Արևմուտքը և ԱՄՆ-ը Հայաստանին։

– Արևմուտքը՝ հատկապես Եվրոպան, բայց նաև ԱՄՆ-ը կարող են Հայաստանին ռազմական լուրջ օգնություն առաջարկել, եթե իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին կա։ Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիր ստանալու համար ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ստանձնել Հայաստանի պաշտպանության զգալի մասը։

– Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում բազմաթիվ խնդիրներ կան, երկու կողմերից հնչում են սուր մեկնաբանություններ։ Սակայն ռուս-ադրբեջանական հարաբերությունները միևնույն ժամանակ իրենց հունով ընթանում են։ Ձեր տպավորությամբ՝ Ռուսաստանը հեռանալո՞ւ է Հարավային Կովկասից։

– Ո՛չ, Մոսկվան չի պատրաստվում հեռանալ, բայց այն զգալիորեն ավելի թույլ է, քան անցյալում էր, և կշարունակի թուլանալ, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վարում է այնպիսի քաղաքականություն, ինչպիսին Ուկրաինայում է անում։

– Հայաստանում շատ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն իր «Խաղաղության խաչմերուկ» նախագծով իրականացնում է ձեր ծրագիրը, որը հայտնի է «Գոբլի պլան» անվանումով։ Ի՞նչ եք կարծում այս մասին, զուգահեռներ տեսնո՞ւմ եք:

– Ես համաձայն չեմ այդ կարծիքներին բացարձակ։ Այսպես կոչված, «Գոբլի պլանը» ենթադրում էր, որ ԼՂ-ն կտրվի Հայաստանին, փոխարենը՝ Հայաստանը Զանգեզուրը/Սյունիքը կտա Ադրբեջանին։ Սա փոխանակություն էր, նման բան տեղի չունեցավ։ Այն, ինչ իրականացնում է Փաշինյանը, դրան չի հասնում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930