Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյան․ «Բացի նիկոլականներից` ՀՀ քաղաքացիներին տանում են դեպի քրեակատարողական հիմնարկներ»

Նոյեմբեր 30,2023 23:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը «Ո՞ւր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց, որ բացի նիկոլականներից, ՀՀ քաղաքացիներին տանում են դեպի քրեակատարողական հիմնարկներ։ «Այո, բանտեր, որովհետեւ Հայաստանում ազատ խոսքը դատապարտելի է, ազատ խոսքը Նիկոլին դուր չի գալիս, Հայաստանում չի կարող լինել ազատ տեղաշարժ, քաղաքացիական ձեւավորված գիտակցություն, քաղաքական անհատներ, կազմակերպություններ, որովհետեւ նրանք բարձրաձայնում են հայրենիք ունենալու ցանկությունը, ինչը ազդում է Նիկոլի նյարդերին ու նրա դավաճանական ծրագրերի մեջ չի մտնում։ Հետեւաբար, այն պատժիչ ջոկատները, որոնք ձեւավորվել  են, լծված են միայն այդ գործին։

Հայաստանում քաղաքական զարգացումները միայն Հայաստանի քաղաքացիների համար դեպի հալածանքներ ճանապարհներ են։ Եվ եթե մեր քաղաքացիները մտածում են, որ իրենք շատ մեծ տարբերություն ունեն կամ կապ չունեն Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Տաթեւ Վիրաբյանի, Լեւոն Քոչարյանի, զոհված զինծառայողների մայրերի ու հայրերի հետ, որոնց ժամանակ առ ժամանակ բռնում, բաց են թողնում, արցախցի անչափահասների հետ, որոնք կալանավորված են, Մամիկոն Ասլանյանի, մյուս 50 քաղաքացիների հետ, ոչ մեկս իրենցից ոչ լավն ենք, ոչ վատը եւ քաղաքական հալածանքի տակ հայտնվելու հնարավորություն ունենք»,-ասաց Աննա Մկրտչյանը։ Նա նաեւ արձանագրեց, որ Հայաստանի քաղաքացիները տարբեր սպառնալիքների տակ կանգնած են դաժան երկընտրանքի առջեւ․ ապրել եւ համակերպվել, որ երկիրը խաբեբաներինն ու սրիկաներինն է, կամ` պայքարել։

Հայաստանում քաղաքական զարգացումների երկու սցենար կա․ կամ նիկոլական սցենարը, որը 2018 թվականից ներմուծված լինելով խոսում է միայն մի բանի մասին։ մարդիկ, որոնք ներմուծել են մի մարդու, որը խնդիր չի տեսնի երկու հայկական մայրաքաղաքների չգոյությունը կազմակերպելու, բանավոր պայմանավորվածությամբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու մեջ, խնդիր չի տեսնի 40 հազար քմ հողը ծախելու մեջ։ Այդ մարդուն գտել են։ Բայց ամբողջությամբ անկեղծ խոսելու համար պետք է ասել, որ մենք էլ որպես հասարակություն թույլ ենք գտնվել եւ որպես թույլ հասարակություն եղածը փոխանակել ենք ոչ մի բանի, կեղծիքի հետ։ Սա դիտավորյալ մշակված ծրագիր է եղել, որ Հայաստանում ինստիտուցիոնալ ցանկացած երեւույթ գոյություն ունենալ չի կարող, որովհետեւ այդ երեւույթները ուղղակի կամ անուղղակի սպառնում են Նիկոլի իշխանությանը։

Այն քաղաքական զարգացումը, որ վստահ եմ, քաղաքացիները կուզենան տեսնել, փոփոխության մեջ է՝ շատ պարզ ու իմ խորին համոզմամբ, իրագործելի բանաձեւի մեջ է։ Ընդդեմ Նիկոլի եւ առանց Նիկոլի։ Ցանկացած գործողություն, որ իրականացնում ենք, պետք է այս շղթայի մեջ լինի։ Փոփոխություն պետք է լինի բոլորիս մեջ։ Պիտի հասկանանք, թե ուր ենք գնում եւ ում համար ենք գնում։ Դա հեշտ չի լինելու, որովհետեւ այդ ճանապարհին Նիկոլը հակադրելու է ամեն ինչ, ինչպես իշխանությունը պահելու համար մեքենայի տակ է գցել հղի կնոջ, բանտում սպանել Արմեն Գրիգորյանին, Պռոշյան փողոցում կարկել խաղաղ ցույց անող մարդկանց վրա։ Բայց այդ ճանապարհը բարդացնում ենք նաեւ մենք՝ գիտակցաբար, ինչ-որ տեղ նաեւ չգիտակցաբար։ Հիմա թեման առանց Նիկոլ Հայաստանն է, եւ բոլոր գործողությունները պետք է լինեն ընդդեմ Նիկոլի։ Եվ այն մարդիկ, որոնք ընդդեմ Նիկոլի բանաձեւի մեջ չեն, խրախուսում են նրա հակահայ քաղաքականությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930