Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգի առանցքային միջազգային խնդիրների շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։ Աշխատանքային հանդիպումը կայացել է Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում։ Ռուսաստանը ներկայացրել է ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել փոխգործակցությունը վիեննական և այլ միջազգային հարթակներում, հայտնում է «Sputnik Արմենիան»։
Հայտնի է նաև, որ Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։
Միրզոյանը ավելի վաղ Սկոպյեում կարճատև հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։