Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույսի ընթրիքներ». ԼՂ-ից բռնի տեղահանված 50 անձի համար բարեգործական ճաշարան կգործի Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տարածքում

Նոյեմբեր 30,2023 17:51

🔶️Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տարածքում կգործի բարեգործական ճաշարան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 անձանց համար:

🔶️Ծրագիրը կյանքի է կոչվել ֆրանսիական «Լույս» բարեգործական հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և «Խաչմերուկ» հիմնադրամի համատեղ ջանքերով։

🔶️Ճաշարանի բացման առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, հյուրեր:

🔶️Ողջունելով ներկաներին, Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը, խոսել նախաձեռնության մասին, ապա ավելացրել. «Շատ կարևոր են նմանօրինակ ծրագրերը, բայց առավել կարևոր է այն, որ կարողանում ենք դժվարին օրերին մեկս մյուսին ձեռք մեկնել: Մենք կանգնած ենք մեր հայրենակիցների կողքին, մենք էլ մեր հերթին աշխատում ենք նրանց հետ, աջակցում մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում»:

🔶️Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Լույս» ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը:

🔶️Բարեգործական ճաշարանը գործելու է դեկտեմբերի 1-ից ապրիլի 1-ը, օրական մեկ անգամ տրվելու է տաք սնունդ: Շահառուների հետ աշխատելու են նաև հոգեբաններ:

✅Լրացուցիչ ֆինանսավորում լինելու պարագայում՝ ժամկետները կերկարաձգվեն։

✅Ճաշարանը բարերարները կոչում են ֆրանսիական «Լույսի ընթրիքներ»

Գյումրու համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930